Ուլտրաձայնային մաքրումը դեմքի խնամքի ոչ ներարկումային և նուրբ մեթոդ է, որը թույլ է տալիս խորը մաքրել մաշկը՝ առանց գրգռման և վնասման։ Ուլտրաձայնային ալիքները բացում են ծակոտիները, հեռացնում մահացած բջիջները և մաքրում մաշկը կուտակված աղտոտվածությունից։
Այս մեթոդը հարմար է անգամ զգայուն մաշկի համար, քանի որ չի առաջացնում կարմրություն։
Ուլտրաձայնային ալիքները ներթափանցում են մաշկի անհրաժեշտ խորություն՝ ապահովելով մեղմ, բայց արդյունավետ մաքրում՝ դեմքին հաղորդելով թարմ և միատոն տեսք։
