
Այստեղ պրոֆեսիոնալիզմը հանդիպում է գերժամանակակից բժշկությանը, նպատակ ունենալով այցելուին պարգևել առավել անվտանգ և ապահով ծառայություններ։
Սա կլինիկա է, որտեղ աշխատում են գրագետ, բանիմաց և անսահման հոգատար մարդիկ։ Շնորհակալ եմ, որ կաք
5.0Պուշկին 43/3, Երևան
Ամեն օր
10:00 - 20:00
ATTIVA-ն նվազագույն ինվազիվ պրոցեդուրա է, որն ապահովում է՝ դեմքի լիֆտինգ, մարմնի ուրվագծում և մաշկի ձգում: Տաքացնելով ենթամաշկային հյուսվածքի շերտերը, պրոցեդուրան թույլ է տալիս առավելագույն ճշգրտությամբ ապահովել տեսանելի արդյունք:
Դաջվածքի հեռացում նանովայրկյանային լազերի օգնությամբ, որը բացառում է որևէ սպիի, կտրվածքի առաջացումը և հեռացնում է ցանկացած գույնի և չափսի դաջվածք:
Վերջին սերնդի լավագույն լազերային տեխնոլոգիան` անոթների և պիգմենտացիայի բուժման համար:
Միակը տարածաշրջանում՝ 2024 թվականի բացառիկ այս սարքավորումը ունի բացառիկ ներուժ, գենետիկ մակարդակում մինչ 20 տարվա երիտասարդացման ապահովում:
2023 թվականի աշխարհի լավագույն լազերային տեխնոլոգիան` ֆրակցիոն լազերային երիտասարդացում , որն առանց մաշկը այրելու, վնասելու և կտրվածքների ապահովում է մաշկի ընդհանուր գունավորումն ու կառուցվածքը:
Virtue RF-ը ռադիոհաճախականությամբ միկրոասեղային սարքավորում է, որն օգնում է խթանել մաշկի բնական կոլագենի և էլաստինի արտադրությունը:
Կերպարանափոխություններ, որոնք պատկերում են էսթետիկ բժշկության հզոր ազդեցությունը։
Մեր նպատակն է ունենալ Հայաստանում ամենաանվտանգ էսթետիկ բժշկությունը, հնարավորինս նվազեցրելով հնարավոր բարդությունները ցանկացած այցելության ժամանակ։
Թիմի անդամներ
հաճախորդների գոհունակության մակարդակ
տարիների փորձ
հաճախորդ
գերժամանակակից սարքավորում
Այս ամենին հասնելուն օգնում են մեր հիմնական արժեքները՝
Նվիրվածություն աշխատանքին՝ բժիշկ Կոստանյանը և մաշկաբանների թիմը մշտապես կրթվում և զարգանում են, առաջինը ներկայացնելով ոլորտում ցանկացած նորարարություն
Սարքավորումներ՝ չխնայելով ռեսուրսները, կլինիկան մշտապես համալրվում է նորագույն սարքավորումներով և համակարգերով, որոնք հաճախ միակն են ողջ տարածաշրջանում
Հաճախորդի ապահովություն՝ առաջնային նպատակը ողջ անձնակազմի դա հաճախորդի այցի ընթացքում ռիսկերը մինիմալզիացնելը և առավելագույն արդյունք ստանալն է
Ծառայությունների լայն շրջանակը թույլ է տալիս մարմնի, մաշկի և գլխամաշկի լիարժեք առողջացում և բուժում՝ մաշկաբանական ծանր խնդիրներից մինչև էսթետիկ փոփոխությունների համար
Մենք նվիրված ենք ձեզ օգնելուն՝ ձեռք բերելու և պահպանելու գեղեցիկ, առողջ մաշկ: Վստահեք մեզ՝ ձեզ համար նախատեսված բացառիկ խնամք ապահովելու համար:
Յուրաքանչյուր հաճախորդ արժանի է գերազանց սպասարկման։ Կլինիկայի աշխատանքի հիմքում է հաճախորդին անհատականացված և առավել արդյունավետ ծառայություն մատուցելը, ինչի համար որդեգրել ենք հետևյալ քաղաքականությունը։
Բժիշկների հետ խորհրդատվությունը հնարավորություն է տալիս տեղում հետազոտությամբ և քննարկմամբ լիովին պատկերացում կազմել բուժման հնարավոր տարբերակների և պլանի մասին։ Ցանկության դեպքում՝ բժիշկ Կոստանյանը կարող է կազմել նաև անհատական երկարաժամկետ պլան՝ 1 տարվա կտրվածքով։
Հաճախորդներին մաքսիմալ ապահով ծառայությունների մատուցելու համար կլինիկայում պահվում է նրանց ողջ պատմությունը, ինչպես նաև սարքերի դեպքում օգտագործված անհատական գլխիկները։
Կլինիկայի հետ կապը հասանելի է ցանկացած հարցի և անհանգստության դեպքում, իսկ անհրաժեշտության դեպքում կենտրոնը իրականացնում է կորեկցիա կամ հետագա խորհրդատվություն անվճար։
Մեր նպատակն է ունենալ Հայաստանում ամենաանվտանգ էսթետիկ բժշկությունը, հնարավորինս նվազեցրելով հնարավոր բարդությունները ցանկացած այցելության ժամանակ։
Մեր մաշկաբանության մասնագետների թիմը նվիրված է ձեզ տրամադրել բարձրագույն որակի խնամք։ Տարիների փորձով։
Հիմնադիր, պլաստիկ վիրաբույժ
մաշկաբան
մաշկաբան
բուժքույր
Եթե հարցեր ունեք ծառայությունների վերաբերյալ կարող եք կապնվել մեզ հետ կամ ստուգել հաճախ տրվող հարցերի պատուհանը։
Ցանկացած պրոցեդուրայից առաջ պարտադիր է անհատական խորհրդատվությունը։ Խորհրդատվության ընթացքում մասնագետը գնահատում է Ձեր մաշկի վիճակը, առողջական առանձնահատկությունները և էսթետիկ նպատակները, որից հետո առաջարկում է Ձեզ համար ամենաարդյունավետ և անվտանգ բուժման ծրագիրը։ Սա թույլ է տալիս ապահովել ոչ միայն գեղեցիկ արդյունք, այլև լիարժեք անվտանգություն և ապահովում է երկարաժամկետ արդյունք
Առաջին այցելության ժամանակ՝ մանրամասն խորհրդատվության ընթացքում կատարվում է մաշկի ընդհանուր վիճակի գնահատում, քննարկվում են հաճախորդի ցանկությունները և նպատակները, ինչպես նաև հնարավոր հակացուցումները։ Դրա հիման վրա կազմվում է անհատական բուժման կամ խնամքի ծրագիր՝ համապատասխան Ձեր կարիքներին և ակնկալիքներին։ Մեր նպատակն է, որպեսզի Դուք զգաք վստահություն, ապահովվածություն և ունենաք հստակ պատկերացում Ձեր ընտրած պրոցեդուրայի արդյունավետության մասին:
Վերականգնողական շրջանը կախված է ընտրված պրոցեդուրայի տեսակից և Ձեր օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։ Մի շարք միջամտություններ գրեթե չեն պահանջում դադար առօրյա կյանքից և կարող եք վերադառնալ կյանքի բնական ռիթմին նույն օրը կամ առավելագույնը մեկ օր անց։
Մեր կլինիկայում կիրառվում են միայն միջազգային սերտիֆիկացված սարքեր և բարձրորակ նյութեր՝ համապատասխան անվտանգության ամենախիստ չափանիշներին։ Բոլոր պրոցեդուրաները իրականացվում են փորձառու բժիշկների կողմից, ինչը ապահովում է առավելագույն անվտանգություն և մաքսիմալ կանխատեսելի արդյունք։
Այցելությունների քանակը կախված է ընտրված պրոցեդուրայից, մաշկի վիճակից և ցանկալի արդյունքից։ Որոշ բուժումներ տալիս են նկատելի արդյունք արդեն առաջին այցելությունից հետո, որոշները պահանջում են կուրսային մոտեցում՝ առավել կայուն և երկարատև պահպանվող արդյունքի համար։
Պուշկին 43/3, Երևան
Ամրագրեք այց նախօրոք՝ ձեզ հարմար ժամանակահատվածում սպասարկվելու և գերազանց արդյունք ունենալու համար