
Ցանկացած պրոցեդուրայից առաջ պարտադիր է անհատական խորհրդատվությունը։ Խորհրդատվության ընթացքում մասնագետը գնահատում է Ձեր մաշկի վիճակը, առողջական առանձնահատկությունները և էսթետիկ նպատակները, որից հետո առաջարկում է Ձեզ համար ամենաարդյունավետ և անվտանգ բուժման ծրագիրը։ Սա թույլ է տալիս ապահովել ոչ միայն գեղեցիկ արդյունք, այլև լիարժեք անվտանգություն և ապահովում է երկարաժամկետ արդյունք
Առաջին այցելության ժամանակ՝ մանրամասն խորհրդատվության ընթացքում կատարվում է մաշկի ընդհանուր վիճակի գնահատում, քննարկվում են հաճախորդի ցանկությունները և նպատակները, ինչպես նաև հնարավոր հակացուցումները։ Դրա հիման վրա կազմվում է անհատական բուժման կամ խնամքի ծրագիր՝ համապատասխան Ձեր կարիքներին և ակնկալիքներին։ Մեր նպատակն է, որպեսզի Դուք զգաք վստահություն, ապահովվածություն և ունենաք հստակ պատկերացում Ձեր ընտրած պրոցեդուրայի արդյունավետության մասին:
Վերականգնողական շրջանը կախված է ընտրված պրոցեդուրայի տեսակից և Ձեր օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։ Մի շարք միջամտություններ գրեթե չեն պահանջում դադար առօրյա կյանքից և կարող եք վերադառնալ կյանքի բնական ռիթմին նույն օրը կամ առավելագույնը մեկ օր անց։
Մեր կլինիկայում կիրառվում են միայն միջազգային սերտիֆիկացված սարքեր և բարձրորակ նյութեր՝ համապատասխան անվտանգության ամենախիստ չափանիշներին։ Բոլոր պրոցեդուրաները իրականացվում են փորձառու բժիշկների կողմից, ինչը ապահովում է առավելագույն անվտանգություն և մաքսիմալ կանխատեսելի արդյունք։
Այցելությունների քանակը կախված է ընտրված պրոցեդուրայից, մաշկի վիճակից և ցանկալի արդյունքից։ Որոշ բուժումներ տալիս են նկատելի արդյունք արդեն առաջին այցելությունից հետո, որոշները պահանջում են կուրսային մոտեցում՝ առավել կայուն և երկարատև պահպանվող արդյունքի համար։