Emerald Laser-ը ժամանակակից և ոչ ներարկումային մեթոդ է, ստեղծված մարմնի ուրվագծման, տեղային ճարպային կուտակումների նվազեցման և ընդհանուր հարթեցման համար: Այս պրոցեդուրան օգտագործում է ցածր ինտենսիվության լազերային էներգիա, որը թիրախավորում է ճարպային բջիջները՝ ապահովելով անհրաժեշտ արդյունք առանց ցավի, ներարկումների կամ վերականգնման շրջանի:
Emerald Laser-ն ապահովում է բարձր արդյունավետություն, նույն ժամանակ չափազանց անվտանգ է և հարմար բոլորի համար՝ անկախ մաշկի տիպից կամ մարմնի հատվածից, որտեղ ցանկանում եք բարելավել կոնտուրներն ու հարթությունը:
Ինչպես է աշխատում Emerald Laser պրոցեդուրան
Emerald Laser-ը հիմնված է ցածր ինտենսիվության լազերային թերապիայի վրա, որը ուղղված է ոչ ցանկալի ճարպային կուտակումներին:
- Պրոցեդուրան օգտագործում է 10 ցածր ինտենսիվության լազերային ճառագայթ, որոնք թիրախավորում է ճարպային բջիջները:
- Լազերը ակտիվացնում է բջիջների ճարպաթթուների, ջրի արտազատումը, որոնք օրգանիզմը բնական ճանապարհով հեռացնում է ժամանակի ընթացքում:
- Կատարված ազդեցությունը հանգեցնում է թույլ, բայց արդյունավետ ճարպի նվազեցման, մարմնի հարթեցման և կոնտուրների բարելավման:
Այս մեթոդի հիմնական առավելությունն այն է, որ այն անվտանգ է, լիովին ոչ ինվազիվ, և չի պահանջում վերականգնման շրջան, ինչը թույլ է տալիս հաճախորդին անմիջապես վերադառնալ առօրյա կյանքին:
Emerald Laser–ի հիմնական առավելությունները
- Տեղային ճարպի նվազեցում՝ հատկապես այն հատվածներում, որոնք դժվար են ենթարկվում դիետայի կամ մարզումների;
- Անվտանգ և ոչ ինվազիվ մեթոդ՝ չի պահանջում վիրահատություն, ներարկումներ կամ ցավոտ միջամտություններ;
- Անհետեւանք պրոցեդուրա՝ չկա վերականգնման շրջան, հաճախորդը կարող է անմիջապես վերադառնալ առօրյա գործերին;
- Հարմար է բոլոր մաշկի տեսակների համար՝ կարելի է կիրառել մարմնի տարբեր հատվածներում՝ որովայն, ազդրեր, ձեռքեր, փոր, և այլն;
- Բնական և կայուն արդյունքներ՝ ճարպային բջիջներից արտազատվող նյութերը օրգանիզմը հեռացնում է բնական ճանապարհով, ստեղծելով աստիճանական, բնական տեսք ունեցող փոփոխություններ;
Emerald Laser–ի արդյունքները հաճախորդի համար
- Մարմնի կոնտուրների բարելավում և ավելի հստակ ձևավորում
- Տեղային ճարպային կուտակումների նվազեցում և հարթ, երիտասարդ տեսք ունեցող մաշկ
- Անվտանգ, արագ և ոչ ցավոտ պրոցեդուրա՝ առանց վերականգնման շրջանի
- Ընդհանուր մարմնի հարթեցում և մաշկի բարելավված կառուցվածք
- Բարձր արդյունավետություն՝ մաշկի բոլոր տեսակների և տարբեր հատվածների համար
Emerald Laser-ը կատարյալ լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են տեսանելի և բնականորեն տոնավորված մարմին, տեղային ճարպի նվազեցում և հարթ մաշկ՝ առանց վիրահատության, ցավի և երկար վերականգնման շրջան: