• Կիսվել:

BodyFX-ը առաջատար, ոչ վիրահատական մեթոդ է, մշակված՝ մարմնի ուրվագծման, մաշկի ձգման և ցելյուլիտի նվազեցման համար: Այն օգտագործում է ռադիոհաճախականության էներգիա, խորը հյուսվածքների տաքացում և վակուումային ճնշում, ինչի շնորհիվ արդյունավետորեն նվազեցնում է ոչ ցանկալի ճարպային կուտակումները՝ առանց վիրահատության և վերականգնման շրջան պահանջելու:

Այս պրոցեդուրան հատկապես հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են հստակեցնել մարմնի կոնտուրները, ձգել թուլացած մաշկը և բարելավել մարմնի ընդհանուր տեսքը, առանց ներարկման, ցավի կամ վերականգնման երկարատև շրջանի:

Ինչպես է գործում BodyFX պրոցեդուրան

BodyFX-ը հիմնված է մի քանի բարձրագույն տեխնոլոգիաների համադրության վրա, որոնք միասին ապահովում են առաջատար և տեսանելի արդյունքներ:

  • Ռադիոհաճախականության էներգիա՝ ապահովում է խորը շերտերի հստակ տաքացում, որը խթանում է կոլագենի և էլաստինի արտադրությունը, բարելավելով մաշկի առաձգականությունը:
  • Վակուումային ճնշում՝ թուլացնում է մաշկը, ապահովելով հստակ կոնտուրավորում և նպաստելով ճարպային կուտակումների նվազեցմանը:
  • Խորը հյուսվածքների տաքացում՝  նպաստում է տեղային ճարպի թուլացմանը, բարելավում մաշկի կառուցվածքը և տեսքը:

Այս մեթոդի համակցված ազդեցությունը հանգեցնում է ձգված, հարթ և երիտասարդ և հստակ ուրվագծումներով մաշկիտեսք ունեցող մաշկի:

BodyFX–ի հիմնական առավելություններ

  • Տեղային ճարպային կուտակումների նվազեցում՝ հստակեցնում է մարմնի կոնտուրները և բարելավում մարմնի կառուցվածքը:
  • Ցելյուլիտի տեսքի բարելավում ՝ մաշկը դառնում է ավելի հարթ, թարմ և ներդաշնակ:
  • Թուլացած մաշկի ձգում՝ վերականգնում է մաշկի առաձգականությունը և երիտասարդ տեսքը:
  • Մարմնի կոնտուրների ընդգծում՝ ապահովում է ավելի արտահայտիչ, գեղեցիկ և ներդաշնակ մարմին
  • Կոլագենի և էլաստինի խթանում՝ մաշկը դառնում է ավելի հարթ և թարմ
  • Անվտանգ և ոչ ինվազիվ պրոցեդուրա՝ չի պահանջում վիրահատություն կամ վերականգնման շրջան:
  • Հեշտ և հարմարավետ՝ հաճախորդը կարող է անմիջապես վերադառնալ առօրյա կյանքին:

BodyFX–ի արդյունքները հաճախորդի համար

  • Մարմնի տեսքի բարելավում և կոնտուրների հստակեցում
  • Ցելյուլիտի նվազում և մաշկի հարթեցում
  • Թուլացած մաշկի ձգում և առաձգականության բարձրացում
  • Մաշկի առողջություն, առաձգականություն և երիտասարդ տեսք
  • Արագ, հարմարավետ և ոչ վիրահատական պրոցեդուրա՝ առանց վերականգնողական շրջանի

BodyFX–ը կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են հստակ կոնտուրներ, առաձգական և երիտասարդ մաշկ, նվազեցված ցելյուլիտ և գեղեցիկ մարմնի կառուցվածք՝ առանց վիրահատության և երկար վերականգնման շրջանի:

Բարձրակարգ բժիշկներ Նորագույն սարքավորումներ Անհատական մոտեցում Համալիր բուժում Անընդհատ կատարելոգործում Բարձրակարգ բժիշկներ Նորագույն սարքավորումներ Անհատական մոտեցում Համալիր բուժում Անընդհատ կատարելոգործում
Բարձրակարգ բժիշկներ Նորագույն սարքավորումներ Անհատական մոտեցում Համալիր բուժում Անընդհատ կատարելոգործում Բարձրակարգ բժիշկներ Նորագույն սարքավորումներ Անհատական մոտեցում Համալիր բուժում Անընդհատ կատարելոգործում