Աչքերի շրջանը առաջիններից է, որտեղ նկատելի են դառնում տարիքի, հոգնածության ազդանշանները։ Թուլացած վերևի կոպեր նուրբ կնճիռներ, “հոգնած հայացք”՝ այս ամենը ոչ միայն անդրադառնում է արտաքին տեսքի, այլ նաև ինքնավստահության վրա։

Եթե նախկինում նման խնդիրների լուծման հիմնական տարբերակը վիրահատական բլեֆարոպլաստիկան էր, ապա այսօր բարձրագույն էսթետիկ բժշկությունը առաջարկում է ավելի նոր, անվտանգ և ոչ ինվազիվ լուծում՝ Deka DuoGlide տեխնոլոգիան։

Ի՞նչ է Deka DuoGlide-ը

Deka DuoGlide-ը իտալական Deka ընկերության ստեղծած առաջատար լազերային համակարգ է, որը համարվում է ժամանակակից և բարձր արդյունավետություն ունեցող լուծում վերևի և ներքևի կոպերի ոչ վիրահատական ձգման համար։

Այն օգտագործում է ճշգրիտ վերահսկվող էներգիա՝.

  • ձգելու մաշկը
  • խտացնելու կոլագենային մանրաթելերը
  • խթանելու նոր կոլագենի սինթեզը

Արդյունքում՝ աչքերի շրջանը դառնում է ավելի հարթ, ձիգ, հանգիստ և երիտասարդացած՝ առանց վիրահատական կտրվածքների ու երկարատև վերականգնման։

Ինչ խնդիրներ է լուծում DuoGlide ոչ վիրահատական բլեֆարոպլաստիկան

DuoGlide-ը ցուցված է հետևյալ դեպքերում․

  • վերին կոպերի թուլացում և կախվածություն
  • թեթև և միջին աստիճանի դեֆորմացիաներ
  • կնճիռներ աչքերի շուրջ
  • “հոգնած հայացք”, մաշկի տոնուսի կորուստ
  • մաշկի առաձգականության նվազում

Տեխնոլոգիան թույլ է տալիս հասնել բնական արդյունքների՝ պահպանելով աչքերի բնական արտահայտչականությունն ու դեմքի հարմոնիան։

Ինչու ընտրել Deka DuoGlide-ը

DuoGlide-ը առանձնանում է մի քանի կարևոր առավելություններով․

  • ոչ ինվազիվ է՝ չի պահանջում վիրահատություն, կտրվածքներ, ընդհանուր անզգայացում
     անվտանգ է
  • ունի կանխատեսելի, կայուն և բնական արդյունք
  •  կարճ վերականգնման շրջան
  •  նվազագույն ռիսկեր
  •  երկարաժամկետ էֆեկտ՝ կոլագենի ակտիվացման շնորհիվ

Այս մեթոդը հրաշալի ընտրություն է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են տեսանելի երիտասարդացում առանց վիրահատական միջամտության։

Ինչպես է գործում պրոցեդուրան

  • DuoGlide-ի գործողության հիմնական գաղտնիքը մաշկի խորը շերտերում կոլագենի ռեմոդելավորման ակտիվացումն է։
  • Լազերային էներգիան.
  • վերահսկված կերպով տաքացնում է հյուսվածքները
  • խտացնում է առկա կոլագենը
  •  միևնույն ժամանակ խթանում է նոր կոլագենի առաջացումը

Այդպիսով, արդյունքը ոչ միայն արտաքին էֆեկտ է, այլ նաև մաշկի իրական որակական բարելավում։

Արդյունքները

Պացիենտները նկատում են․

  •  վերին կոպերի ավելի ձգված տեսք
  •  աչքերի շուրջ կնճիռների նվազում
  •  ավելի թարմ, հանգիստ և պայծառ հայացք
  •  մաշկի խտության և առաձգականության ավելացում

Արդյունքը աստիճանաբար ուժեղանում է հաջորդ շաբաթների ընթացքում՝ կոլագենի բնական ակտիվացման շնորհիվ։

Ցավ կա, և որքան է տևում վերականգնումը

Պրոցեդուրան հարմարավետ է, սովորաբար կիրառվում է անզգայացում
Վերականգնումը՝ նվազագույն․ հնարավոր է թեթևակի կարմրություն կամ այտուց, որոնք արագ անցնում են։

Առօրյա ռեժիմին վերադառնալը գրեթե անհապաղ է։

Ում համար է սա լավագույն ընտրությունը

Deka DuoGlide-ը իդեալական է․

  •  զբաղված մարդկանց համար
  •  նրանց համար, ովքեր չեն ցանկանում վիրահատություն
  •  նրանց համար, ովքեր նախընտրում են բնական արդյունք
  •  ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար

Deka DuoGlide ոչ վիրահատական բլեֆարոպլաստիկան ապացուցում է, որ երիտասարդ, բաց և հանգիստ հայացք ունենալու համար պարտադիր չէ դիմել վիրահատության։