• պահպանվում է կլինիկայում միշտ՝ բոլոր արդյունքները ֆիքսելու և խնդրահարույց հատվածները շտկելու ուղեցույց ծառայելու համար
  •  ուղարկվում է հաճախորդին, ցանկության դեպքում միշտ ունենալու համար
  •  ֆիքսում է անհատական բուժման պլանը՝ կազմված բժիշկ Կոստանյանի կողմից

Իմերսիվ 3D վիզուալիզացիա՝ մաշկի հյուսվածքների, կարմիր հատվածների, թերությունների, անհարթությունների և ուշադրության արժանի հատվածների նշումներով, գնահատմամբ և ապագայի կանխորոշմամբ։

ԿՆՃԻՌՆԵՐ

Նշում է ամենահավանական առաջացման հատվածները՝ գնահատելով այս պահին հնարավոր առաջացման վտանգը։ Տվյալ դեպքում ձախ աչքի տակ ամենահավանական հատվածն է՝ սանդղակով նշելով 1.9, մնացած բծերը գնահատելով ոչ խնդրահարույց։

հարթություն եվ փայլ

Գնահատում է մաշկի ընդհանուր փայլը, հարթությունը և ձգվածությունը՝ նշելով կետային խնդիրները։

Տվյալ դեպքում կարմիր նշված կետերի վրա աշխատելը անհրաժեշտություն է՝ ապագայում հատվածային խնդիրներից խուսափելու համար։

Կարմրություն

Կարմրելու հակում ունեցող, գռգռված կամ լայնացած անոթներով հատվածները ամենաշատն են ուշադրություն պահանջում։

Տվյալ դեպքում՝ քթի և հարակից հատվածների գնահատումը ուղղորդում է բժշկին ապարատային բուժման և հավելյալ խնամքի նշանակման։

Ծակոտիներ

Լայնացած ծակոտիների վերլուծությունը թույլ է տալիս կետային տեսնել խնդիրները։

Հաճախորդի ճակատային հատվածը գնահատվել է հատկապես խնդրահարույց։

BEFORE/AFTER

Ներարկումային և ապարատային միջամտություններից առաջ և հետո նկարները գնահատվում են և համեմատվում սարքավորման կողմից՝ տալով աստիճանային փոփոխության գնահատումներ։