Բոտուլինոթերապիան ոչ վիրահատական ներարկումային միջամտություն է, որի նպատակը դեմքի մկանների չափավոր թուլացումն է՝ կնճիռների նվազեցման և դեմքի թարմ, հանգիստ արտահայտության ստացման համար։ Այն համարվում է ամենաարագ, անվտանգ և արդյունավետ մեթոդներից մեկը՝ վերացնելու միմիկային կնճիռները
Բոտուլինոթերապիան օգնում է՝
- Հարթեցնել ճակատի հորիզոնական կնճիռները
- Վերացնել հոնքերի միջև գտնվող կնճիռը
- Նվազեցնել աչքերի շուրջ գտնվող կնճիռները
- Բարձրացնել հոնքերի անկյունը՝ ավելի բաց հայացք ստանալու համար
- Նվազեցնել քթի և վերին շրթունքի միմիկային կնճիռները
- Ստանալ ընդհանուր ավելի հանգիստ և թարմ արտահայտություն
Արդյունքում դեմքը դառնում է ավելի հանգիստ, գեղեցիկ և երիտասարդ՝ պահպանելով բնական դիմախաղը։ Կնճիռները հարթվում են, դեմքի ընդհանուր արտահայտությունը թարմանում է և դառնում ավելի բաց ու խնամված։
