Kostanyan Aesthetics-ում սկլերոթերապիան իրականացվում է բարձրորակ սկլերոզանտ նյութի միջոցով, որը ներարկվում է խնդրահարույց երակների մեջ՝ ապահովելով դրանց քայքայումը։
Պրոցեդուրան իրականացվում է փորձառու բժիշկ-անոթաբանի կողմից և անհրաժեշտության դեպքում կարող է համակցվել լազերային բուժման հետ՝ առավելագույն արդյունքի համար։
Ինչ է տալիս սկլերոթերապիան
- Անոթային և կապիլյարային ցանցերի արդյունավետ վերացում
- Վարիկոզ երակների բուժում
- Երակային անբավարարության ախտանշանների թեթևացում
- Բուժական և էսթետիկ տեսանելի արդյունք
Պրոցեդուրայի առանձնահատկությունները
- Գործընթացը գրեթե անցավ է՝ շնորհիվ բարակ ասեղով ներարկումների
- Արդյունքը ստացվում է 1 կամ մի քանի այցելությամբ՝ կախված խնդրի ծավալից
- Վերականգնման շրջանը նվազագույն է
