BodyFX-ը առաջատար, ոչ վիրահատական մեթոդ է, մշակված՝ մարմնի ուրվագծման, մաշկի ձգման և ցելյուլիտի նվազեցման համար: Այն օգտագործում է ռադիոհաճախականության էներգիա, խորը հյուսվածքների տաքացում և վակուումային ճնշում, ինչի շնորհիվ արդյունավետորեն նվազեցնում է ոչ ցանկալի ճարպային կուտակումները՝ առանց վիրահատության և վերականգնման շրջան պահանջելու:
Այս պրոցեդուրան հատկապես հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են հստակեցնել մարմնի կոնտուրները, ձգել թուլացած մաշկը և բարելավել մարմնի ընդհանուր տեսքը, առանց ներարկման, ցավի կամ վերականգնման երկարատև շրջանի:
Ինչպես է գործում BodyFX պրոցեդուրան
BodyFX-ը հիմնված է մի քանի բարձրագույն տեխնոլոգիաների համադրության վրա, որոնք միասին ապահովում են առաջատար և տեսանելի արդյունքներ:
- Ռադիոհաճախականության էներգիա՝ ապահովում է խորը շերտերի հստակ տաքացում, որը խթանում է կոլագենի և էլաստինի արտադրությունը, բարելավելով մաշկի առաձգականությունը:
- Վակուումային ճնշում՝ թուլացնում է մաշկը, ապահովելով հստակ կոնտուրավորում և նպաստելով ճարպային կուտակումների նվազեցմանը:
- Խորը հյուսվածքների տաքացում՝ նպաստում է տեղային ճարպի թուլացմանը, բարելավում մաշկի կառուցվածքը և տեսքը:
Այս մեթոդի համակցված ազդեցությունը հանգեցնում է ձգված, հարթ և երիտասարդ և հստակ ուրվագծումներով մաշկիտեսք ունեցող մաշկի:
BodyFX–ի հիմնական առավելություններ
- Տեղային ճարպային կուտակումների նվազեցում՝ հստակեցնում է մարմնի կոնտուրները և բարելավում մարմնի կառուցվածքը:
- Ցելյուլիտի տեսքի բարելավում ՝ մաշկը դառնում է ավելի հարթ, թարմ և ներդաշնակ:
- Թուլացած մաշկի ձգում՝ վերականգնում է մաշկի առաձգականությունը և երիտասարդ տեսքը:
- Մարմնի կոնտուրների ընդգծում՝ ապահովում է ավելի արտահայտիչ, գեղեցիկ և ներդաշնակ մարմին
- Կոլագենի և էլաստինի խթանում՝ մաշկը դառնում է ավելի հարթ և թարմ
- Անվտանգ և ոչ ինվազիվ պրոցեդուրա՝ չի պահանջում վիրահատություն կամ վերականգնման շրջան:
- Հեշտ և հարմարավետ՝ հաճախորդը կարող է անմիջապես վերադառնալ առօրյա կյանքին:
BodyFX–ի արդյունքները հաճախորդի համար
- Մարմնի տեսքի բարելավում և կոնտուրների հստակեցում
- Ցելյուլիտի նվազում և մաշկի հարթեցում
- Թուլացած մաշկի ձգում և առաձգականության բարձրացում
- Մաշկի առողջություն, առաձգականություն և երիտասարդ տեսք
- Արագ, հարմարավետ և ոչ վիրահատական պրոցեդուրա՝ առանց վերականգնողական շրջանի
BodyFX–ը կատարյալ ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են հստակ կոնտուրներ, առաձգական և երիտասարդ մաշկ, նվազեցված ցելյուլիտ և գեղեցիկ մարմնի կառուցվածք՝ առանց վիրահատության և երկար վերականգնման շրջանի: