• Կիսվել:
Emerald

Emerald Laser-ը ժամանակակից և ոչ ներարկումային մեթոդ է, ստեղծված մարմնի ուրվագծման, տեղային ճարպային կուտակումների նվազեցման և ընդհանուր հարթեցման համար: Այս պրոցեդուրան օգտագործում է ցածր ինտենսիվության լազերային էներգիա, որը թիրախավորում է ճարպային բջիջները՝ ապահովելով անհրաժեշտ արդյունք առանց ցավի, ներարկումների կամ վերականգնման շրջանի:

Emerald Laser-ն ապահովում է բարձր արդյունավետություն, նույն ժամանակ չափազանց անվտանգ է և հարմար բոլորի համար՝ անկախ մաշկի տիպից կամ մարմնի հատվածից, որտեղ ցանկանում եք բարելավել կոնտուրներն ու հարթությունը:

Ինչպես է աշխատում Emerald Laser պրոցեդուրան

Emerald Laser-ը հիմնված է ցածր ինտենսիվության լազերային թերապիայի վրա, որը ուղղված է ոչ ցանկալի ճարպային կուտակումներին:

  • Պրոցեդուրան օգտագործում է 10 ցածր ինտենսիվության լազերային ճառագայթ, որոնք թիրախավորում է ճարպային բջիջները:
  • Լազերը ակտիվացնում է բջիջների ճարպաթթուների, ջրի արտազատումը, որոնք օրգանիզմը բնական ճանապարհով հեռացնում է ժամանակի ընթացքում:
  • Կատարված ազդեցությունը հանգեցնում է թույլ, բայց արդյունավետ ճարպի նվազեցման, մարմնի հարթեցման և կոնտուրների բարելավման:

Այս մեթոդի հիմնական առավելությունն այն է, որ այն անվտանգ է, լիովին ոչ ինվազիվ, և չի պահանջում վերականգնման շրջան, ինչը թույլ է տալիս հաճախորդին անմիջապես վերադառնալ առօրյա կյանքին:

Emerald Laser–ի հիմնական առավելությունները

  • Տեղային ճարպի նվազեցում՝ հատկապես այն հատվածներում, որոնք դժվար են ենթարկվում դիետայի կամ մարզումների;
  • Անվտանգ և ոչ ինվազիվ մեթոդ՝ չի պահանջում վիրահատություն, ներարկումներ կամ ցավոտ միջամտություններ;
  • Անհետեւանք պրոցեդուրա՝ չկա վերականգնման շրջան, հաճախորդը կարող է անմիջապես վերադառնալ առօրյա գործերին;
  • Հարմար է բոլոր մաշկի տեսակների համար՝ կարելի է կիրառել մարմնի տարբեր հատվածներում՝ որովայն, ազդրեր, ձեռքեր, փոր, և այլն;
  • Բնական և կայուն արդյունքներ՝ ճարպային բջիջներից արտազատվող նյութերը օրգանիզմը հեռացնում է բնական ճանապարհով, ստեղծելով աստիճանական, բնական տեսք ունեցող փոփոխություններ;

Emerald Laser–ի արդյունքները հաճախորդի համար

  • Մարմնի կոնտուրների բարելավում և ավելի հստակ ձևավորում
  • Տեղային ճարպային կուտակումների նվազեցում և հարթ, երիտասարդ տեսք ունեցող մաշկ
  • Անվտանգ, արագ և ոչ ցավոտ պրոցեդուրա՝ առանց վերականգնման շրջանի
  • Ընդհանուր մարմնի հարթեցում և մաշկի բարելավված կառուցվածք
  • Բարձր արդյունավետություն՝ մաշկի բոլոր տեսակների և տարբեր հատվածների համար

Emerald Laser-ը կատարյալ լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են տեսանելի և բնականորեն տոնավորված մարմին, տեղային ճարպի նվազեցում և հարթ մաշկ՝ առանց վիրահատության, ցավի և երկար վերականգնման շրջան:

Բարձրակարգ բժիշկներ Նորագույն սարքավորումներ Անհատական մոտեցում Համալիր բուժում Անընդհատ կատարելոգործում Բարձրակարգ բժիշկներ Նորագույն սարքավորումներ Անհատական մոտեցում Համալիր բուժում Անընդհատ կատարելոգործում
Բարձրակարգ բժիշկներ Նորագույն սարքավորումներ Անհատական մոտեցում Համալիր բուժում Անընդհատ կատարելոգործում Բարձրակարգ բժիշկներ Նորագույն սարքավորումներ Անհատական մոտեցում Համալիր բուժում Անընդհատ կատարելոգործում