ՑԵԼՅՈՒԼԻՏԻ ԿՈՐԵԿՑԻԱ
«Կոստանյան Էսթետիկ» բժշկական կենտրոնում առանձին տեղ ունի «մարմնի կլինիկան» /body clinic/: Մենք առաջիններից ենք Հայաստանում, որ ներդրել ենք մարմնի կոնտուրների շտկման համալիր ծրագիր, որը ներառում է ինչպես ապարատային միջամտություններ, այնպես էլ գիտականորեն ապացուցված սննդակարգի կորրեկցիա, որը տալիս է ցանկալի արդյունք՝ չվնասելով առողջությանը։
Կենտրոնում ներդրել ենք նաև տարածաշրջանում միակ և իր տեսակի մեջ ամենաառաջատար մարմնի 3D սկաներ, որը հնարավորություն է տալիս գնահատել մարմնի կառուցվածքը մինչև միջամտություն սկսելը /ճարպերի տոկոս, ամենատարբեր առողջական ինդեքսներ, կեցվածքի անալիզ և այլն/ և կուրսի ավարտից հետո։ Այն պատկերավոր ձևով ցույց է տալիս կորեկցիայի կուրսի արդյունքում մարմնի կոնտուրների փոփոխությունները։
«Կոստանյան Էսթետիկս»-ում ունենք կոնտուրների շտկման երկու տարբեր մեխանիզմներով աշխատող սարքեր՝ «կանաչ լազերներ» և ռադիոալիքներով աշխատող գլխիկներ։
«Կանաչ լազերները» կամ EMERALD (Էմերալդ) և VERJU (Վերջու) սարքերը գեներացնում են հատուկ սպեկտրի լույս, որը ապացուցված է, որ բացում է ճարպային բջջի մակերեսին հատուկ անցքեր, որտեղից կուտակված ճարպը դուրս է գալիս դեպի ավշային հուն, այնուհետև արյունատար համակարգ։ Դրանից հետո հեշտ է դառնում այրել այդ դուրս եկած ճարպը՝ համապատասխան սննդակարգի և ֆիզիկական ակտիվության համադրմամբ։ Ի դեպ «Կոստանյան Էսթետիկս»-ը միակն է Հայաստանում, որտեղ հնարավոր է միաժամանակ կիրառել երկու սարք՝ EMERALD (Էմերալդ) և VERJU (Վերջու), ինչը հնարավորություն է տալիս միաժամանակ ընդգրկել ամբողջ մարմինը՝ կրճատելով կուրսի տևողությունը և բարձրացնելով արդյունավետությունը։
Ռադիոալիքային սարքերը բացի կոնտուրների շտկումից ունեն նաև մաշկը ձգելու և ցելուլիտի ախտանշանները նվազեցնելու հնարավորություն՝ շնորհիվ տարբեր նշանակության գլխիկների։
Մենք օգտագործում ենք աշխարհում շատ հայտնի InMode ընկերության ռադիոալիքային սարքերով, որոնք ինչպես «կանաչ լազերները» սերտիֆիկացված են ամերիկյան FDA-ի կողմից։
InMode-ի գլխիկների բազմազանությունը հնարավորություն է տալիս միաժամանակ՝
• Ձգել մաշկը և այրել ճարպերը
• Ձգել մաշկը, այրել ճարպերը և մարզել մկանները
• Ձգել մաշկը, այրել ճարպերը և նվազեցնել ցելուլիտի ախտանշանները
• Մարզել մկանները
Կախված թե այցելույի մոտ ի՞նչ խնդիրներ են, կարող է համատեղվել վերոնշյալ պրոցեդուրաները։