Աշխատաժամերը 9։00-20։00

Մաշկի խնամք

Մաշկի խնամք

Ինչպես ասում են, մաշկը մեր օրգանիզմի հայելին է և հաճախ մեր օրգանիզմը մեզ հուշում է մաշկի միջոցով, որ այս կամ այն բանի կարիքն ունի։ Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է և հետևաբար մաշկային հիվանդություններն ու խնդիրները տրամաբանորեն ամենաշատն են։ Այստեղ է հենց կարևորվում մաշկաբանի և կոսմետոլոգի դերը ճիշտ ախտորոշման և բուժման կամ խնամքի մարտավարության ընտրության մեջ։ Դա հաշվի առնելով, մենք կարևորում ենք մաշկային խնդիրների ճշգրիտ ախտորոշումը, որից հետո եթե հայտնաբերվում են լուրջ մաշկային կամ համակարգային խնդիրներ, որոնք ախտահարել են մաշկը, ուղղորդում ենք այցելույին նեղ մասնագիտացված կենտրոններ։ Մնացած բոլոր դեպքերում մեր արհեստավարժ մասնագետները իրականացնում են մաշկի խնամքը ժամանակակից մոտեցումներին համահունչ։
«Կոստանյան էսթետիկս»-ում կատարում ենք հետևյալ կոսմետոլոգիական և մաշկաբանական միջամտությունները՝

• Ատրավմատիկ մաքրում և խնամք
• Ուլտրաձայնային մաքրում և խնամք
• Պիլինգներ
• Մեզոթերապիա
• Մաշկային նորագոյացությունների հեռացում
• Հակատարիքային խնամք
• Միկրոնիդլինգ
• Ռոզացեայի և կուպերոզի բուժում
• Ակնեյի բուժում