Աշխատաժամերը 9։00-20։00

Լազերային մազահեռացում

Լազերային մազահեռացում

«Կոստանյան Էսթետիկս-»ում ներդրել ենք աշխարհում ամենաարդյունավետ ալեքսանդրիտային լազերային մազահեռացման համակարգը՝ DEKA Motus AX-ը։ Այն գործնականում ունակ է հեռացնել ցանկացած տեսակի մազ՝ անկախ գույնից և տեղակայումից։ Պարբերաբար 5-8 այցելությունից հետ մոտավորապես 90-95 տոկոսով պակասում են մշակվող հատվածի մազերը։
DEKA Motus AX-ը յուրահատուկ է նաև նրանով, որ պրոցեդուրան գրեթե անցավ է և շատ արագ, որը մեր զբաղված առօրյայի պարագայում շատ ակտուալ է։

Աշխատում ենք նաև վերջին սերնդի իսրայելական արտադրության Diolaze XL Inmode լազերային դիոդային մազահեռացում։ Այն առաջին երկալիք սարքը, որը ստացել է FDA որակավորում։ Ապացուցված է, որ 3 այցից ընդամենը հնարավոր է ազատվել մազածածկույթի 60-70%-ից։ Պրոցեդուրան անցավ է, արագ, իրականացվում է ցանկացած տեսակի մաշկի դեպքում։ Պրոցեդուրաների միջև հաճախականությունը՝ 30-35 օր է։