Էսթետիկ անոթաբանություն
Վերջին տարիներին աշխարհում արագ զարգանում է անոթաբանության մի ուղղություն, որը պայմանականորեն կարելի է կոչել էսթետիկ անոթաբանություն։ Մենք ներդրել ենք այս պահին թերևս աշխարհի լավագույն անոթային լազերներից մեկը՝ աշխարհահռչակ Cutera ընկերության ExcelV+ սարքը, որը միակն է Հայաստանում և տարածաշրջանում։
Էսթետիկ անոթաբանությունն իր մեջ ներառում է անոթների հետ կապված մի խումբ խնդիրների վերացում, որոնք անհարմարություններ են առաջացնում էսթետիկ, երբեմն նաև առողջական առումով։ Այդ խնդիրներն են՝
- Դեմքի տարածուն կամ դիֆուզ կարմրությունը
- Կուպերոզը
- Ռոզացեան
- Ակնեն
- Քթի և այտերի արտահայտված ախտաբանական անոթներ
- Կարմիր կետեր (խալեր կամ cherry angioma)
- Պապիլոմաներ
- Սարդոստայնի նման երակային ցանցեր ոտքերին
- Այլ անոթային պաթոլոգիաներ
Յուրաքանչյուր պացիենտի համար իրականացվում է անհատական մոտեցում և ընտրվում է բուժման հատուկ կուրս։