Ապարատային նիհարեցում
«Կոստանյան Էսթետիկ» բժշկական կենտրոնում իրականացվում է մարմնի կոնտուրիգի ծրագիր, որը հնարավորություն է տալիս ընդգծել մարմինն և ունենալ առավել ձիգ և սլացիք մարմին։ Մենք աշխատում ենք աշխարհում շատ հայտնի InMode ընկերության ռադիոալիքային սարքերով, որոնք սերտիֆիկացված են ամերիկյան FDA-ի կողմից։
Նորագույն INMODE_EVOLVE-ը ռադիոալիքով աշխատող, մարմնի ուրվագծման համար նախատեսված առաջատար սարք է։ Սարքի նորարարական դիզայնը կիրառում է երեք տեխնոլոգիա, որոնցից յուրաքանչյուրն ուղղված է մարմնի տարբեր հատվածներում մի քանի խնդիր լուծելու համար։ EVOLVE-ը ռադիոալիքով (RF) և էլեկտրամագնիսական էներգիայի շնորհիվ ձգում է կախված մաշկը, բուժում ցեյլուլիտը և զարգացնում մկանային զանգվածը։ Սարքն ունի երեք գլխիկ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր խնդիրների համար է իրականացվում՝
- Evolve_Tite
- Evolve_Trim
- Evolve_Tone
Evolve_Tite-ի շնորհիվ կարող եք ազատվել կախված մաշկից։ Ռադիոալիքի և վակումային տեխնոլոգիայի միջոցով՝ խթանում է օրգանիզմում կոլագենի արտադրությանը, որի արդյունքում մաշկը դառնում է ավելի ձիգ և էլաստիկ։
Evolve_Trim-ը նախատեսված է ցելյուլիտի բուժման և մաշկը ձգելու համար։ Այն ջերմային էֆեկտի և ռադիոալիքների շնորհիվ քայքայում է որոշ քանակի ճարպային բջիջներից և նրանց տեղում խթանում է կոլագենի սինթեզը։ Արդյունքում կունենաք ամուր, հարթ և հավասար հյուսվածքներ:
Evolve_Tone-ն օգտագործում է էլեկտրամագնիսական էներգիա՝ մկանների կծկումներ առաջացնելու համար։ Սարքը մարզում է դժվարամատչելի մկանները, ինչը հնարավոր չէ անգամ մարզասրահում։
InMode-ի գլխիկների բազմազանությունը հնարավորություն է տալիս միաժամանակ՝
• Ձգել մաշկը և այրել ճարպերը
• Ձգել մաշկը, այրել ճարպերը և մարզել մկանները
• Ձգել մաշկը, այրել ճարպերը և նվազեցնել ցելուլիտի ախտանշանները
• Մարզել մկանները
Կախված թէ այցելույի մոտ ինչ խնդիրներ են, կարող է համատեղվել վերոնշյալ պրոցեդուրաները։
InMode Evolve-ն լիովին անհատականացված ծրագիր է։ Պրոցեդուրան իրականացվում է կուրսով, միջինում 5-8 պրոցեդուրա՝ կախված խնդրի խորությունից: Պրոցեդուրաների միջև միջակայքը կազմում են 3-4 օր, տևողությունը՝ 30-60ր։
Պրոցեդուրան չունի վերականգնողական շրջան։ Հակացուցումներն են՝ հղիություն, լակտացիա, օնկոլոգիական հիվանդություններ, մարմնում առկա մետաղական սարքեր, անոթների լայնացում: