Ապարատային կոսմետոլոգիա
21-րդ դարում տեխնոլոգիաների զարգացումը թարմություն է բերել էսթետիկայի ոլորտ։ Լինելով նորարար մոտեցումների ջատագով՝ մենք միշտ ձգտում ենք ունենալ մեր կենտրոնում աշխարհում ամենաարդի տեխնոլոգիաները՝ ապարատային կոսմետոլոգիայի ոլորտում։ Որպես ապացույց նշենք օրինակ դրանցից մեկը՝ աշխարհահռչակ և ոլորտում առաջատար Cutera ընկերության Enlighten 3 պիկովայրկյանային լազերը, որը միակ պիկովայրկյանային լազերն է Հայաստանում։ Այն՝ շնորհիվ պիկովայրկյանային ինտերվալներով բաց թողնվող իմպուլսների, չի այրում մշակվող հատվածի մաշկը, բայց միաժամանակ կարողանում է ուղարկել այնքան էներգիա, որքան անհրաժեշտ է առավելագույն երիտասարդեցնող ազդեցություն ստանալու համար։
Հպարտ ենք նաև, որ փաստացի Հայաստանում բժիշկ Կոստանյանի ջանքերով է ներդրվել և հաջողությամբ զարգացվել ասեղային ռադիոալիքային երիտասարդացումը։
Հավատարիմ մեր նորարարական ուղղությունը՝ վերջերս ներդրել ենք կենտրոնում Հայաստանում առաջին սուբմիլիվայրկյանային ինտենսիվ պուլսային լույսի սարքը /IPL/, որը նախատեսված է մաշկային մի շարք խնդիրների բուժման համար, ինչպիսիք են ռոզացեան, կուպերոզը և այլն։
Ներկայումս Կոստանյան Էսթետիկսում կատարվում են լայն սպեկտրի ապարատային միջամտություններ, որոնցից են՝
• Ասեղային ռադիոալիքային(RF) լիֆտինգ և մաշկի երիտասարդացում՝ դեմքի և մարմնի ցանկացած հատվածում՝
InMode- Morpheus 8, Fractora, Forma, MiniFx.
EUFOTON- Endolift
ULTRAcellQ- Hifu
• Լազերային երիտասարդացում / Cutera Enlighten 3/- Pico Genesis, Pico Genesis FX
• Դաջվածքի հեռացում /Cutera Enlighten 3/
• Ինտենսիվ Պուլսային լույսով ռոզացեայի, կուպերոզի և ակնեի կոմպլեքսային բուժում /Cutera Enlighten 3- ExelV+
• Սպիերի և հղիազոլերի վերացում ասեղային ռադիոալիքով կամ պիկովայրկյանային լազերով
• Պիգմենտավորված հատվածների գունաբացում /դեմք, թևատակ, ինտիմ զոնա և մարմնի այլ հատվածներ/
• Անոթային էսթետիկ տարբեր խնդիրների լուծում /անոթային աստղիկներ՝ այտերի, քթի հատվածի արտահայտված անոթներ, ոտքերի և մարմնի այլ հատվածների արտահայտված անոթներ, անոթային գոյացություններ/